Առաջին գերթեթեւ քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հետաքրքրություն է հանդես բերում նույն քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնի նորաթուխ տիտղոսակիր ֆիլիպինցի Մարվին Սոնսոնայի հետ գոտիները միավորող մենամարտ կազմակերպելու հարցում։
19-ամյա Սոնսոնան նվաճել է թափուր մնացած տիտղոսը անցած հինգշաբթի՝ հաղթելով 37-ամյա փորձառու պուերտոռիկացի Խոսե Լոպեսին։ Սպասվում է, որ ֆիլիպինցին իր տիտղոսի առաջին պաշտպանությունը կանցկացնի արդեն այս տարվա նոյեմբերին։
Հիշեցնենք, որ 33-ամյա Դարչինյանը իր տիտղոսները պաշտպանելու է ս. թ. դեկտեմբերի 5-ին՝ մեքսիկացի պարտադիր հավակնորդ Թոմաս Ռոխասի հետ մենամարտում։




























