Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 2-ին մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց բելառուս Դավիթ Համզատովին եւ գրավեց երրորդ տեղը:
Հայաստանցի մարզիկներից պարտություն կրեցին Արամ Ջուլֆալակյանը՝ հունգարացի Շաբոյից եւ 60 կգ քաշային Ռոբերտ Հովհաննիսյանը՝ վրացի Արշիլ Տուրմանիձեից:
Ռաֆիկ Մանուկյանը, ով հանդես է գալիս 74 կգ քաշային կարգում, 1/8 եզրափակչում պետք է մրցակցի ադրբեջանցի Աբդուլլաեւի հետ:




















