HBO հեռուստաալիքի իսպանական բաժանմունքը սխալմամբ հասանելի է դարձրել «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի 6-րդ սերիան, որի պրեմիերան պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ, հայտնում է The Independent-ը:

Սերիան 1 ժամ հասանելի է եղել HBO Spain-ի բաժանորդներին: Նշվում է, որ ավելի ուշ այն հեռացվել է, սակայն հասցրել են այն համացանցում տեղադրել: