HBO հեռուստացանցի եւ «Գահերի խաղը» սերիալի Twitter-ի եւ Facebook-ի օգտահաշիվները ենթարկվել են ցանցահենների հարձակմանը, հաղորդում է Variety-ն։

Կոտրված օգտահաշիվներում ցանցահենները հաղորդագրություն են թողել։ Նրանք հայտարարել են, որ OurMine խմբի ներկայացուցիչներ են։

«Ողջույն, սա OurMine-ն է, մենք պարզապես ստուգում ենք ձեր անվտանգությունը, HBO-ի թիմ, խնդրում եմ, մեզ հետ կապվեք՝ ձեր անվտանգության համակարգը թարմացնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։

Ներկա պահին օգտահաշիվներից հաղորդագրությունները ջնջել են։