ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն առաջիկա ամիսների ընթացքում նոր պաշտոնների կտեղափոխի այն դիվանագետներին, որոնց անունները հրապարակվել են WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերում: Վաշինգտոնը ստիպված կլինի բազմաթիվ կադրային փոփոխություններ կատարել դեսպանություններում, քանի որ վարկաբեկված դիվանագետներն այլեւս չեն կարողանա երկխոսություն ունենալ տեղական իշխանությունների հետ, հաղորդում է ամերիկյան Daily Beast նորությունների պորտալը` հղում անելով Սպիտակ տան աղբյուրին: