Թուրքիայում ավարտին է մոտենում շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության առաջին փուլը: Նոկաուտ մցակարգով առաջնության 64 մասնակիցներից կեսը հրաժեշտ կտան առաջնությանը: Առաջին անհաջողակների թվում է Էլինա Դանիելյանը, որը ռուսաստանցի Տատյանա Շադրինայի հետ պայքարում երկու պարտիաներն էլ տանուլ տվեց:
Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի ավարտեց չինացի Սյաովեյ Ցզյանի հետ մցամարտի նաեւ երկրորդ պարտիան: Այսօր, դեկտեմբերի 6-ին շախմատիստուհիները պայքարը 1/16-րդ եզրափակիչի ուղեգրի համար կշարունակեն թայ բրեյքում:





























