Սպորտ-Էքսպրես թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության իրավունքը ստանալու արշավի ժամանակ հանդիպել է ՖԻՖԱ-ի չինովնիկների հետ: Կոլոսկովն ասել է, որ այդ հանդիպումների մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվել: Կոլոսկովն անուններ չի նշել:

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը ՖԻՖԱ-ի Գործկոմի քվեարկությունում առաջ անցավ Անգլիայից, Իսպանիա-Պորտուգալիա եւ Բելգիա-Հոլանդիա զույգերից: