Արժանապատիվ կենսակերպի համար միջազգային մրցանակը (Right Livelihood Award), որը 1980 թվականից Շվեդիայում շնորհում են շրջակա միջավայրի պաշտպանության եւ աղքատության հաղթահարման ոլորտում եւ որն անվանում այլընտրանքային Նոբելյան մրցանակ այսօր, դեկտեմբերի 6-ին Ստոկհոլմում կստանան չորս դափնեկիրները` բժիշկներ ու բնապահպաններ Նիգերիայից, Բրազիլիայից, Նեպալից եւ Իսրայելից, ասվում է պարգեւատրման հիմնադրամի հաղորդագրությունում:

Այս տարի մրցանակի տիրակալները` նիգերիացի բնապահպան-ակտիվիստ Ննիմո Բասեյը, բրազիլացի եպիսկոպոս Էրվին Կրոյտլերը, Նեպալի ՍԱՊՊՌՕՍ հասարակական կազմակերպությունը եւ Իսրայելի Բժիշկները մարդու իրավունքների համար կազմակերպությունը կբաժանեն 200 հազար եվրո: Պագեւատրման արարողությունը տեղի կունենա Շվեդիայի խորհրդարանում:

Մրցանակի հիմնադիր Յակոբ ֆոն Ուկսկուլը ժամանակին դիմել էր Նոբելյան հիմնադրամ` սեփական ֆինանսավորմամբ բնապահպանության եւ աղքատության հաղթահարման ոլորտի մրցանակներ սահմանելու առաջարկով, սակայն մերժում էր ստացել: Ուկսկուլը հիմնեց մրցանակը, որը շվեդ լրագրողներն անվանեցին այլընտրանքային Նոբելյան մրցանակ: 1980-ից մրցանակին արժանացել են 58 երկրների 137 կազմակերպություններ եւ հասարակական գործիչներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: