Հունաստանի մայրաքաղաք Աթենքում եւ Կրետե կղզում ոստիկանական գործողության արդյունքում 6 մարդ է ձերբակալվել: Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ ապօրինաբար զենք ու պայթուցիկ նյութեր պահելու մեջ: Նրանցից 5-ը տղամարդ են, մեկը` կին եւ դեկտեմբերի 7-ին կկանգնեն դատարանի առջեւ:
Մեղադրանքի մեջ չի հիշատակվում, թե որ ահաբեկչական կազմակերպությանն են նրանք անդամակցել, սակայն դրանից առաջ երկու այլ անձի ձեևրբակալման ժամանակ հիշատակվում էր հունական ծայրահեղական անարխիստների խմբավորման անունը, հաղորդում է MIGnews.com-ը:




























