Հարավկորեական Samsung Group կորպորացիայի ղեկավար Լի Կուն Հեի միակ որդին` Լի Ջեյ Ին առաջադրվել է Samsung Electronics ընկերության նախագահի պաշտոնում:
42-ամյա Լի Ջեյ Ին ընկերության փոխնախագահն էր: Նախկին նախագահ Ջի Սանգ Չոյը կզբաղեցնի փոխնախագահի եւ գործադիր տնօրենի պաշտոնը:
Samsung կորպորացիայի ղեկավարի ավագ դուստրը` Բու Ջին Լի կդառնա Hotel Shilla-ի նախագահն ու գործադիր տնօրենը: Samsung-ն իրականացնում է հյուրանոցի տեխնիական սպասարկումը:
Samsung-ը 1938-ին հիմնադրել է Ջեյի պապը` Ի Լին: Այժմ ընկերությունը 8 միլիարդ դոլար շահույթով աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որը 61 երկրներում ունի 164 աշխատող:




























