WikiLeaks կայքը բոլոր համախոհներին եւ երկրպագուներին օգնության կոչ է արել, քանի որ կայքի գոյությունը վտանգի տակ է, ասվում է WikiLeaks-ի Twitter-ի միկրոբլոգում:

Այժմ կայքը ենթարկվում է հզոր գրոհների: Փրկության տարբերակներից մեկը հայելային կայքերի ստեղծումն է: Դրանք կկրկնօրինակեն WikiLeaks պորտալի կոնտենտը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի փրկել WikiLeaks-ը: