Թուրքիայի Քիլիս նահանգի Մուսաբեյլի շրջանի ոստիկանապետ Հուսեյն Քուրաքը վիճել է կնոջ հետ, որը ողբերգական ավարտ է ունեցել նրա համար: Նրա կինը ծառայողական ատրճանակով սպանել է ամուսնուն։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ ամուսիները վիճել են, որի ընթացքում կինը ատրճանակով սպանել է ամուսնուն՝ երեխաների ներկայությամբ։
Դեպքի վայր եկած ոստիկանությունը կոտրել է տան դուռը եւ մտել ներս, որտեղ կինը բղավել է, որ սպանել է ամուսնուն, իսկ երեխաները արտասվելով ասել են, որ հայրիկը մահացել է։




























