Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը, որով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն եւ անկախ պետականությունը:
Այս առնչությամբ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին:
«Ձեր մասնակցությունն անչափ կարևոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը»,- ասված է նախաձեռնության կոչում:



























