Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել, որ «իր մարդուն» նշանակի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Hurriyet-ին, Թուրքիան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածությունը:
Թերթի փոխանցմամբ, այսօրա դրությամբ 56 երկրներից միայն 25-ն է խոստացել աջակցել Էրչինի թեկնածությանն այդ պաշտոնում: Չի բացառվում, որ հենց նա փոխարինի Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Էրչինը 2001-2004 թթ. եղել է ԵԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի տեղակալը, 2004-2006 թթ.` ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի տեղակալ:
2009թ. մայիսին Էրչինը նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան:




























