ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում  նախօրեին ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերված 26-ամյա Անդրանիկ  Մկրտչյանը Արագածոտնի շրջանի Ապարան քաղաքի բնակիչ էր:  NEWS.am-ի տեղեկություններով, նա 8-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետեւ ծառայության անցել ՀՀ զինված ուժերում, ունի կապիտանի կոչում:

Անդրանիկ Մկրտչյանն ընտանիքի փոքր տղան է, ունի իրենից մեծ եղբայր, ով եւս ծառայում է զինված ուժերում, բայց այլ զորամասում: Կապիտան Անդրանիկ Մկրտչյանը վերջերս էր տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար: «Փաստինֆոի» տեղեկությոններով, զինծառայողը գրություն է թողել, որի իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրեն:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: