Իրանում 4,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 6-ին իրանական Մակու քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




























