Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Թուրքիա ժամանած Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Էրդողանի եւ Աբասի՝ փակ դռների հետեւում 1 ժամ 10 րոպե տեւած հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ հանդիպմանը քննարկվել են Միջին Արեւելքում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին զարգացումները, Պաղեստինի հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ այլն։
Մահմուդ Աբասը հանդիպելու է նաեւ Թուրքիայի նախագահի Աբդուլլահ Գյուլի հետ, որից հետո մեկնելու է Հունաստան։




























