Դաղստանի Կիրովաուլ բնակավայրում դեկտեմբերի 5-ի երկրորդ կեսին խոշոր ընդհարում է տեղի ունեցել:

Հատուկ գործողությանը զոհ են գնացել մի ոստիկան եւ մի երեխա: ԱԴԾ եւս երկու աշխատակիցներ եւ մի հրշեջ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Հաձնվելու առաջարկին գրոհայինները պատասխանել են կրակով: Մարտի ընթացքում ավազակները ոչնչացվել են: Նրանցից երեքը եղել են տեղացիներ:

Մարտի ընթացքում սպանվել է 10-ամյա Հայդարբերգ Մագոմեդովը: Նա զոհվել է կրծքին ստացած հրազենային վնասվածքից:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: