Մոսկվայում Ռուսաստանի Զամոսկվորեցկի շրջանի քննչական վարչության քննչական բաժինը ձերբակալել է հայազգի մոսկվացի Արմեն Գինոսյանին, ում կասկածում են մահափորձ կազմակերպելու մեջ։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ 39-ամյա Արմեն Գինոսյանը փորձել է սպանել «Ռայ» ժամանցային ակումբի այցելուներից մեկին։ Հավելենք նաեւ, որ ընթացիկ տարվա մարտին ժամանցային ակումբի VIP սրահում այցելուների թվից անհայտ մարդիկ ծեծի էին ենթարկել մի տղամարդու, ինչպես նաեւ մի քանի դանակի հարված հասցրել վերջինիս աչքին:


























