Դեկտեմբերի 6-ին Ժնեւում մեկնարկելու են Իրանի եւ «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Գերմանիա) բանակցությունները իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ:
«Վեցնյակի» պատվիրակությունը գլխավորելու է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արեւմտյան երկրները հուսով են, որ Իրանի բանագնաց Սայիդ Ջալիլիի հետ բանակցությունների ընթացքում առաջընթաց կգրանցվի, եւ Իրանը կհրաժարվի ուրանի հարստացումից:
Հանդիպման նախօրեին, սակայն, Ջալիլին եւս մեկ անգամ հայտարարել է, թե ուրանի հարստացման գործընթացից Իրանի չհրաժարվելը չպետք է քննարկման թեմա դառնա:




























