Մոսկվայի մի բնակչուհի մեղադրել է ԲԿՄԱ թիմի ֆուտբոլիստին բռնաբարության մեջ:

Հայտարարությունը գրվել է դեկտեմբերի 3-ին: Խաղացողի անունը չի հաղորդվում, սակայն «Ինտերֆաքս»-ի տվյալներով, խոսքը չիլիացի Մարկ Գոնսալեսի մասին է:

ԲԿՄԱ-ի մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, թե թիմում զարմացած են այդ նորությամբ:

26-ամյա Մարկ Գոնսալեսը ԲԿՄԱ է տեղափոխվել 2009թ. օգոստոսին իսպանական «Բետիսից»: Նախկինում նա հանդես է եկել իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ում, «Ալբասետե»-ում, անգլիական «Լիվերպուլում» եւ Չիլիի «Ունիվերսիդա Կաթոլիկա»-ում: Չիլիի հավաքականի կազմում Գոնսալեսը մասնակցել է աշխարհի առաջնությանը: