Իսրայելի Քարմել լեռան վրա բռնկված հրդեհին զոհ է գնացել Հայֆայի ոստիկանության ղեկավարը: Իսրայելական ոստիկանության ամենահայտնի կին-սպաներից մեկը Ահուվա Թոմերը մահացել է հիվանդանոցում՝ ստացած այրվածքներից, որոնք ստացել էր կրակի դեմ պայքարում: Նա դարձել է հրդեհի 42-րդ զոհը: Այսօր իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ հրդեհը լիովին մարվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հրդեհը բռնկվել էր Հայֆա քաղաքի մերձակայքում: Արդյունքում զոհվել էր 42 մարդ, ավելի քան 15 հազարը տարհանվել էին:




























