Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.47-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում` Լոռու մարզպետարանը ջեռուցող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել` 21.54-ին: Այրվել է կաթսայատան գույքը:

Նախնական տվյալներով` կաթսայատանը տեղի է ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն: Պայթյունի հետեւանքով  կաթսայատան աշխատակից` 50-ամյա Սարգիս Ամիրաղյանը  տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: