Ռումբի մասին հաղորդագրության պատճառով հետաձգվել է Բեռլին-Մոսկվա չվերթը:
«Աէրոֆլոտի» ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին լուրը գերմանական լրատվամիջոցները ստացել են դեկտեմբերի 6-ին՝ անանուն ֆաքսիմիլային հաղորդագրության միջոցով, հայտնում է Berliner Morgenpost-ը:
Այս պահին մասնագետներն ինքնաթիռում խուզարկություն են անցկացնում, սակայն պայթուցի սարք դեռեւս չի հայտնաբերվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Չճշտված տեղեկություններով, ռումբի մասին հայտնել է չեչենական ահաբեկչական մի խմբավորում:




























