Վրաստանի Կարագաջի գյուղում երեք մարդու սպանած Իլղար Քերիմովը ձերբակալվել է իրավապահների կողմից անասնաբուծական ֆերմաներից մեկում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանցի Իլղար Քերիմովը գնդակահարել էր երեք մարդու բենզալցակայաններից մեկում:
Միջադեպը տեղի էր ունեցել Արեւելյան Վրաստանում: Վարորդը, ով գտնվել է հարբած վիճակում, բենզալցակայանում պահանջել էր բենզին լցնել իր մեքենան ոչ աշխատանքային ժամին:
Երբ աշխատակիցները հրաժարվել էին կատարել նրա պահանջը, նա ինքնաձիգով գնդակահարել էր 23, 24 եւ 41 տարեկան աշխատակիցներին: Եւս մեկ մարդ ծանր վիրավորվել էր: Կարագաջիի բնակիչները պնդում են, որ վերջին երկու տարում 25-ամյա Քերիմովը 5 սպանություն է կատարել:




























