Այսօր` Դեկտեմբերի 6-ին Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության մարդկանց առեւտրի դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների  եւ մասնագետների աշխատանքային հանդիպումը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նա ներկայացրել է ՀՀ-ում թրաֆիքինգի ծագման նախապատմությունը` սկսած Խորհրդային Միության փլուզումից մինչեւ օրս:

Զեկույցում նշվել են նաեւ այն երկրները, որտեղ առանձնապես շատ են արձանագրվել թրաֆիքինգի դեպքերը:

Անդրադարձ է եղել նաեւ  ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջեւ փոխհամագործակցությանը, ինչն առավել կբարձրացնի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ մի շարք  հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին: