Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնելու օրենքում փոփոխություններ կատարելում մասին օրինագիծը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաթուղթը ներկայացրած Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այդ օրենքը նպատակ ունի աջակցել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր ժամանակին խուսափել են զինծառայությունից եւ վախենում են դրա պատճառով նախատեսված քրեական  պատասխանատվությունից։ Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսվում է սահմանված չափով տուգանք (1 մլն 800 հազար դրամ կամ 5 հազար դոլար) վճարելու դիմաց այդ անձանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Սակայն այն  անձինք, ովքեր այդ շրջանում սովորել են բուհում, ունեն երկու եւ ավելի երեխաներ կամ հաշմանդամ են դարձել, ավելի փոքր չափի տուգանք կվճարեն:

2003 թվականին ընդունված այդ օրենքի համաձայն՝ ներկայումս քրեական պատասխանատվությունից ազավել եւ Հայաստան է վերադարձել 5 հազար մարդ, եւս 10 հազար 400-ը գտնվում են հետախուզման մեջ։