2010 թ. 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1809 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 258 մարդ զոհվել է, 2459-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1814 դեպք, որոնց հետեւանքով 292 մարդ զոհվել է, 2528-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























