HBO հեռուստաալիքի ներքին ցանցը կոտրած ցանցահենները համացանցում են հրապարակել «Գահերի խաղ»-ը սերիալի յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագի մանրամասները, հաղորդում է Wrap պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ եթերաշրջանի բոլոր սերիաների բովանդակությունը, ներառյալ վերջին «Վիշապն ու գայլը» սերիան, համացանցում է տեղադրվել՝ «HBO-ի արտահոսքերի վեցերորդ ալիք» անվամբ։
Ամբողջական բովանդակությամբ «փաստաթուղթը» շուրջ 20 էջից է բաղկացած, այն թվագրվոււմ է 2016 թվականի ապրիլի 26 եւ նախատեսված է ներքին օգտագործման համար։




























