Դեկտեմբերի 5-ին,  ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի  բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Գեղամ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ լոգարանում նա թունավորվել է շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են:

Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: