Իրանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած 4.9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 8 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA-ն:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:44-ին, Թավրիզի վարչական կենտրոնից շուրջ 100 կմ հեռավորությամբ:

Նահանգի հակաճգնաժամային կառավարման կենտրոնի տնօրեն Հալիլ Սաեին հաղորդել է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով բազմաթիվ շենքեր են ավերվել: Տեղում փրկարարական ջոկատներ են աշխատում: