Վրաստանի խորհրդարանում մշակվում է չերկեսների ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ: Այդ մասին «Коммерсантъ Власть»-ին ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Հնարավոր բանաձեւի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու մտավախությանն ի պատասխան` Մերաբիշվիլին նշել է, որ ավելի վատ հարաբերություններ չեն լինում:

18-րդ դարի վերջից մինչեւ 19-րդ դարի 60-ական թվականները ներխուժելով Կովկաս` ցարական Ռուսաստանը ոչնչացրել է հարյուր հազարավոր չերկեսների եւ այլ ազգությունների: Չերկեսների մեծ մասը տեղափոխվել է Օսմանյան կայսրություն: 2006-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի եւ Հորդանանի չերկեսական կազմակերպությունները ` չերկես ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմեցին Եվրախորհրդարանի նախագահին: Առայժմ արձագանք չի եղել: