Հայիթիում խոլերայի համաճարակի հետեւանքով արդեն զոհվել է 2 հազար մարդ: Հիվանդների թիվը հասնում է 90 հազարի, հաղորդում է France Press-ը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Խոլերայի համաճարակը Հայիթիում սկսվել է 2010թ. հոկտեմբերին: Տեղի բնակիչները պնդում են, որ վարակվել են նեպալցի խաղաղարարներից, քանի որ նրանց ռազմակայանի կոյուղաջրերն առանց մաքրման լցվել են մոտակա գետը: 2010թ. հունվարի 12-ի երկրաշարժի հետեւանքով Հայիթիի մոտ 1.3 միլիոն բնակիչներ ապրում են վրաններում` զրկված տարրական կենցաղային պայմաններից:





























