Ֆիլիպ Կիրկորովը դարձյալ հայտնվել է սկանդալային պատմության մեջ: «Ոսկե գրամոֆոն» արարողության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչություն: Յաբլոկովայի փաստաբանը պնդում է, որ Կիրկորովը ոտքերով եւ ձեռքերով հրապարակավ ծեծի է ենթարկել Յաբլոկովային:
Կիրկորովին կատաղեցրել է արարողության փորձի լուսավորությունը, որի պատասխանատուն եղել է Յաբլոկովան: Կատաղության նոպայի մեջ Կիրկորովը հարձակվել է կնոջ վրա եւ ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով տուժողը կորցրել է գիտակցությունը:




























