WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Մարկ Սթիվենը բանակցություններ է վարում բրիտանական ոստիկանության հետ հանդիպում ունենալու ուղղությամբ: Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ասանժը ցանկանում է պատասխանել բրիտանական ոստիկանության հարցերին:

Շվեդիայի իշխանությունները Ասանժի դեմ մեղադրանք չեն ներկայացրել, այլ ցանկանում են  հարցաքննել նրան: Ավստրալիայում Ասանժը հետախուզվում է բռնաբարության մեղադրանքով: