Արգենտինայի եւ Ուրուգվայի կառավարությունները հետեւել են Բրազիլիայի օրինակին եւ ճանաչել են Պաղեստինը 1967թ. սահմաններում:

 «Արգենտինայի կառավարությունը ճանաչում է Պաղեստինը որպես ազատ եւ անկախ պետություն 1967թ. սահմաններում»,  ասվում է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Տիմերմանի հղած նամակում, գրում է Mignews-ը:

Արգենտինայից հետո Պաղեստինը ճանաչելու որոշում է կայացրել նաեւ Ուրուգվայը: