Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Կառավարության ներկայացրած «Փառքի շքանշանի մասին» օրենքի նախագիծը:

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով, «Փառքի շքանշանով» կպարգեւատրվեն օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների գործող եւ նախկին ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները, միջպետական հարաբերություններում, մարդու ազատությունների եւ իրավունքների պաշտպանության, տնտեասական եւ հոգեւոր-մշակութային հարաբերությունների ոլորտներում մեծ ներդրում ունեցող գործիչները:

Պատվո շքանշանով կպարգեւատրվեն Հայաստանի պետական, քաղաքական, հասարակական, տնտեսության, մշակույթի եւ հոգեւոր գործիչներ, բարերարներ: