US Airways ավիաընկերության օդանավը, որը Նյու Ջերսիի Նյուարք քաղաքից թռչում էր Արիզոնայի Ֆինիքս քաղաք ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Փիթսբուրգում: Ուղեւորներից մեկը վանդակից բաց է թողել շանը, որն անմիջապես հարձակվել ու կծել է ուղեւորներից մեկին եւ օդանավի ուղեկցորդուհուն:

Անձնակազմը որոշել է վտանգի չենթարկել 122 ուղեւորներին եւ վայրէջք է կատարել, գրում է «Русский мир»-ը: