Ֆլորիդայի մի բնակիչ, որը մի քանի օր առաջ հաջողությամբ վաճառեց Նապոլեոնի գործած վարտիքը այժմ աճուրդի է հանել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրրորդի կիսավարտիքը:

Թագուհու կիսավարտիքը պատկանել է բարձրաշխարհիկ փլեյբոյ, բարոն Ջոզեֆ դե Բիկսկե Դոբրոնիին, որը մահացել է այս տարվա հունիսին:

Բարոնի ընկերները պնդում են, որ 1968թ. Չիլի թռչելու ժամանակ թագուհու ներքնազգեստը գողացվել է մասնավոր ինքնաթիռում։ Բարոնի մահից հետո նրա պալատում հայտնաբերվել են հայտնի մարդկանց ինտիմ պարագաներ: