Մեծ Բրիտանիայի 19-ամյա բնակչուհի Էմմի Ֆերբերն իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց ինն օր առաջ:
Մի քանի ամիս առաջ աղջիկը որովայնի ուժեղ ցավերի պատճառով դիմել էր բժշկի: Ախտորոշվել էր ձվարանի կիստա եւ նշանակվել հակաբիոտիկներ: Սակայն որոշ ժամանակ անց Էմմիին դարձյալ անհանգստացրել են որովայնի ցավեր: Պարզվել է, որ Ֆերբերը ինն ամսվա հղի է, գրում է «Корреспондент»-ը: Նրա որդին ծնվել է նոյեմբերի 29-ին:
Նախկինում նման մի դեպք եղել էր Լոս Անջելեսում: 180 կգ քաշ ունեցող 39-ամյա Էփրիլ Բրանումը իր հղիության մասին իմացել էր ծննդաբերելուց երկու օր առաջ:



























