Վրաստանի ԱԳ նախարարությունը պաշտոնական բողոք է հայտնել Հարավային Օսիայում լրացուցիչ զինվորական տեխնիկա տեղակայելու դեմ: Հայտարարության համաձայն, Ռուսաստանի դաշնային եւ տարածաշրջանային բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները` Վրաստանի կողմից Ռուսաստանի համար ահաբեկչական սպառնալիքի մասին «բացարձակապես անհիմն են եւ զրպարտչական»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ նախօրեին հայտնի է դարձել, որ ռուսական ռեակտիվ համազարկային հրետանային դիվիզիոնը կտեղակայվի Ցխինվալում (Հարավային Օսիա)` «Վրաստանի կողմից հնարավոր ագրեսիան կանխելու համար»:

Դիվիզիոնը սարքավորված է «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային կրակի համակարգով: Այն գտնվում է լիովին մարտունակ վիճակում: Անձնակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, որոնք տվյալ համալիրի վրա աշխատանքի փորձ ունեն:

«Սմերչ» տիպի հրթիռների նվազագույն հեռահարությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝ 70, հնարավոր շեղումը կազմում է առավելագույնը 10 մետր:

Հարավային Օսիայում տեղակայված է 4-րդ ռուսական ռազմակայանը: