«Հակակոռուպցիոն» վեբ կայքի նախագիծը, որը տեւական ժամանակ չէր գործում, գտնվում է բետա-տարբերակի փուլում եւ հասանելի է http://rospil.info հասցեով, բայց թեսթավորման ավարտից հետո հասանելի կլինի http://rospil.net հասցեով:
Տվյալ կայքի ստեղծողն իրավաբան եւ բլոգեր Ալեքսեյ Նավալնին է, ով վաղուց իր անձնական կայքում տարբեր փաստաթղթեր է հրապարակում Ռուսաստանում կոռուպցիայի ծավալների մասին:
Նա ավելի հեռուն է գնացել, եւ այժմ նոր կայքում ցանկացած ոք կարող է փաստաթղթեր հրապարակել կասկածելի տնտեսական գործարքների մասին:




























