Ռուսաստանի Սարատովի մարզի Բալաշովյան դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացի, 28-ամյա Արայիկ Բրուտյանի գործով:
Պարզվել է, որ Բրուտյանը անհայտ հանգամանքներում թմրանյութ է հայթայթել, 28,3 գրամ կանաբիս (մարիխուանա), որը պահել է անձնական օգտագործման համար:
Ավելի ուշ, նյութական խնդիրների պատճառով որոշել է վաճառել իր մոտ պահվող թմրանյութը: Նա սակայն, թմրանյութը վաճառել է իրավապահներին:
Բրուտյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքով, եւ դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության: Դատավճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:




























