Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմի մեղմացման կապակցությամբ Վրաստանի առնվազն կես միլիոն քաղաքացիներ արտաքսվելու են հայրենիք՝ Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրի հիման վրա, գրում է «Ռեզոնանսի» թերթը:

Պարբերականի տվյալներով, Վրաստանը լավ կյանքի ակնկալիքով լքել են մեկուկես միլիոն մարդ:

Վրաստանի բնակչությունը պաշտոնական տվյալներով 4,4 միլիոն է: Թերթի տվյալներով, վերջին 2 տարում տարբեր երկրներում ապաստան է խնդրել Վրաստանի 16 հազար քաղաքացի:

Այդ իմաստով առաջատարը Լեհաստանն է, որին հաջորդում են Հունաստանն ու Ավստրիան: Փորձագետների հայտարարություններով, վրացիների մեծ մասը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: