Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.45-ին, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակչուհի, 55-ամյա Ա. Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ դուստրը` 25-ամյա Բ. Մ.-ն նոյեմբերի 26-ին, ժամը 16.00-ին, «Այրարատ» կինոթատրոնի մոտից անհայտ կորել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Բ. Մ.-ն հայտնաբերվել է Գյուրջյան եւ Գայի փողոցների խաչմերուկում:

Կատարվում է նախաքննություն: