Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեեւ չի միջամտի կինոգործիչների միության ղեկավարի ընտրությանը, սակայն դատապարտում է ժառանգականությունը։ Նշենք, որ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո ղեկավարի պաշտոնը թափուր է մինչ օրս։  Ընտրությունը լինելու է համագումարի ժամանակ, որը տեղի կունենա աշնանը։ Հավանական թեկնածուն համարվում է Գեւորգյանցի որդին, ինչը միանշանակ չի ընդունվել միության անդամների կողմից։

«Չլինելով միության անդամ՝ որեւէ կարծիք չեմ ուզում հայտնել, որովհետեւ լինելով նախարար՝ իրավունք չունեմ միջամտելու անկախ միության գործերին։ Ես դատապարտում եմ ժառանգականությունը»,-ասել է Արմեն Ամիրյանը։