Բրիտանական զորքերը, հավանաբար, կկարողանան լքել Աֆղանստանն արդեն 2011թ,, հայտնել է անսպասելի այցով Աֆղանստան ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
Քեմերոնի խոսքով, զուսպ լավատեսության համար հիմքեր կան այն կապակցությամբ, որ անվտանգության եւ կառավարման վերականգնման ջանքերը թույլ են տալիս սկսել բրիտանական զորակազմի դուրսբերումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























