Բելոռուսում սեքսուալ փոքրամասնություններ չկան։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նաեւ ավելացրել է. «Բոլորը, ովքեր ապրում են մեր հողում՝ բելոռուսներ, ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, հրեաներ, այլ ազգերի ներկայացուցիչներ, մեր քաղաքացիներն են։ Երբ Լեհաստանի ԱԳ նախարարը ինձ ասում է ազգային փոքրամասնությունների մասին, ես էլ նրան ասում եմ, սպասիր, սպասիր. հիշիր, որ մեզ մոտ ոչ մի փոքրամասնություն չկա՝ ոչ սեքսուալ, ոչ ազգային։ Դրանք մեր մարդիկ են, դրանք մեր լեհերն են, դրանք իմ լեհերն են»: