Հայաստանի խորհրդարանի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Պատգամավորները հարգել են 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի կործանիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները ողբերգության հետեւանքների վերջնական վերացման համար: «Պետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի լուծի երկրաշարժից տուժածների խնդիրները, քան որ պետությունը հիմնված է իր քաղաքացիների հարգանքի եւ վստահության վրա»,- ասել է ԱԺ նախագահը:
Նշենք, որ 2011թ. պետբյուջեից նախատեսվում է 27 միլիարդ դրամ հատկացնել երկրաշարժի գոտուն: Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվել էր 25 հազար մարդ:




























