Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ջախջախիչ պարտության է մատնել Վիետնամի հավաքականին:
Հայաստանը հաղթել է 3,5:0,5 հաշվով:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը հաղթանակ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանը մրցամարտն ավարտել է խաղաղությամբ:



















